«Սպասում ենք, որ Այա Սոֆիան կբացվի աղոթքների համար». ԱԶԿ փոխնախագահ
Ստամբուլում գտնվող բյուզանդական Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին է անդրադարձել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը։
Քաղաքական գործիչը խոսելով Թուրքիայի Պետական խորհրդի՝ Այա Սոֆիայի կարգավիճակի մասին առաջիկա օրերին հրապարակելիք որոշման մասին, ասել է․ «Տա Աստված, հնարավորինս շուտ բացվի (որպես մզկիթ)։ Եթե ինձ հարցնեք, կասեմ՝ թող այսօր ևեթ բացվի։ Այս պահին գործը գտնվում է բարձրագույն դատարանում (Պետական խորհուրդ)։ Տա Աստված՝ դատարանը դրական որոշում կայացնի։ Սպասում ենք, որ Այա Սոֆիան կբացվի աղոթքների համար»:
Ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանին հայց էր ներկայացվել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը չեղարկելու և տաճարը մզկիթի վերածելու պահանջով։ Հուլիսի 2-ին կայացած նիստում դատարանը սահմանել էր, որ Սուրբ Սոֆիայի վերաբացումը օրինական է և ենթակա է Թուրքիայի նախագահականի որոշմանը։ Գործի վերաբերյալ դատարանի վերջնական որոշուը կհրապարակվի նիստից երկու շաբաթ անց։
Կարծիքներ