Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

Խուզարկություններ են իրականացվել Երևանի «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում։

«Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ պարզաբանելով, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։

Ըստ Աբրահամյանի՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով։ 

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում