Բաքուն Արցախի բնակչության մասին խոսելիս նոր տերմին է կիրառում, սա ահազանգ է բանակցություններից առաջ. Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բաքվի բռնապետի անձնական օգտագործման մեդադաշտի կողմից կիրառվող տերմինաբանությանը, որը կիրառվում է Արցախի բնակչության մասին խոսելիս:
«Արցախի բնակչության մասին արտահայտվելիս ասում են ՀՀ քաղաքացիներ։
Այս տերմինի տակ թաքնված մի վտանգավոր երևույթ, որի անունը տեղահանության լեգիտիմություն է։
Առջևում բանակցություններ են և բանակցություններից ընդամենը երկու-երեք օրառաջ սկսվում է այսպիսի տերմին շրջանառվել։
Մենք ոչ թե պետք է ապացուցենք, որ Արցախահայությունը ՀՀ քաղաքացիներ չեն, ոչ թե պետք է ապացուցենք, որ բնիկներ են, այլ պարզապես պետք է ահազանգենք, թմբկահարենք ամեն տեղ, որ այս տերմինոլոգիայով Բաքվի բռնապետը պատրաստվում է հերթական ռազմական հանցագործությանը․․․»,-գրել է ռազմական փորձագետը:
Կարծիքներ