86 ամյա կնոջը Հնդկաստանում սանտեխնիկը բռնաբարել է

86 ամյա կնոջը Հնդկաստանում սանտեխնիկը բռնաբարել է

Times of India- ի փոխանցմամբ՝ Դելիի մերձակա գյուղերից մեկում 86-ամյա կնոջ են բռնաբարել։

Այդ օրը մեծահասակ կինը սպասում էր կաթնավաճառին, որը ուշանում էր: Ինչ-որ պահի մի երիտասարդ է մոտենում նրան և առաջարկում գնալ իր ֆերման՝ իրենից կաթ գնելու: Կինը համաձայնում է, և տղան իր հեծանիվով նրան տանում է հարևան գյուղ: Արդյունքում ծեր կինը հարձակման է ենթարկվում:

Մոլագարը բռնաբարել է դժբախտ կնոջը և դաժան ծեծի ենթարկել նրան: Գյուղացիները, որոնք լսել են նրա ճչոցները, օգնության են հասել կնոջը: Ներկայումս տուժածը գտնվում է բժիշկների և հոգեբանների հսկողության տակ:

Հանցագործը ձերբակալված է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում