Հնարավոր ագրեսիայի դեպքում Երևանը ՀԱՊԿ–ի պաշտպանության ներքո է․ Զախարովա
ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում, ի տարբերություն ԵՄ առաքելության։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, Երևանը ՀԱՊԿ-ի շրջանակներում գտնվում է կոլեկտիվ երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ագրեսիայի դեպքում։
«Այս առումով ՀԱՊԿ-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը վերադարձն առաջին հերթին համապատասխանում է հենց Հայաստանի շահերին: Երևանն իր տրամադրության տակ ունի կազմակերպության լայն հնարավորություններ: Ի տարբերություն Եվրամիության առաքելության կեղծ դիտորդների, որոնք զբաղվում են նշված նպատակներից հեռու հարցերով, ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում:
Մենք Հայաստանի հետ ունենք պայմանագրերի մեծ փաթեթ՝ ներառյալ տնտեսական և հումանիտար, անվտանգության ապահովման համար և մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին: Մեզ համար սա դատարկ արտահայտություն չէ, դրանք մեր ժողովուրդների, երկրների շահերն են»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ