Պեդրո Զարոկյանը հերքել է Ալեն Սիմոնյանի եղբոր կապը պետական տենդերներ շահած ընկերության հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյաը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է.
Դե ինչ, հարգելի ընկերներ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը փաստացի հերքեց իր փետրվարի 19-ի գրառումը, որում ինձ, իմ եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի մեջ և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ:
Ուրախ եմ, որ Պեդռոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ՝ ընդունելու իր բացթողումը և հրապարակավ շտկելու այն, ինչը հարգանքի արժանի քայլ եմ համարում:
Հայցը, բնական է, այլևս անիմաստ է դառնում, մնում է, որ իրենց անկախ և օբյեկտիվ հռչակած լրատվամիջոցներն այն ջանասիրությամբ, ինչպես գրում էին, որ Ալեն Սիմոնյանը, իր եղբայրը կապ ունեն ճանապարհաշինական կազմակերպության հետ և հարյուր-միլիոնավոր դոլարների տենդեր է շահել, հետո սնանկացել, հիմա նույն ջանասիրությամբ հերքեն դա:
Դե ինչ, անկախ, ազատ, արհեստավարժ, օբյեկտիվ և ոչ «դեղին մամուլ», կսպասենք Ձեր արձագանքին:
Կարծիքներ