ՆԱՏՕ-ն հայտնել է` իր փեթակներից քանի կիլոգրամ մեղր է հավաքել այս տարի
2020 թվականի ապրիլից ի վեր Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղադրված է 3 մեղվափեթակ: 2020 թվականին մեղուներն արտադրել են 25 կգ բնական մեղր։ Թեև 2021 թվականը Բելգիայում մեղրի արտադրության համար դժվար տարի էր, սակայն այն զարմանալիորեն արդյունավետ տարի էր ՆԱՏՕ-ի մեղուների համար, ասվում է nato.int կայքում։
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտ 60 կիլոգրամ բարձրորակ մեղր է հավաքվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մեղվափեթակներում:
Արտադրանքի հիմնական մասը՝ 350 տարա, վաճառվել է ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառում։ Մեղրի վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է մի շարք նախագծերի:
Հետևելով անցյալ տարվա ավանդույթին՝ գլխավոր քարտուղարը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Հյուսիսատլանտյան խորհրդում դեսպաններին նվիրել է ՆԱՏՕ-ի մեղրով մեկական տարա:
Կարծիքներ