Երևանի 12 վարչական շրջանները երևանյան մետրոպոլիայի հիմնասյուներն են․ Ավինյան
Երևանի 12 վարչական շրջանները երևանյան մետրոպոլիայի հիմնասյուներն են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Մալաթիա-Սեբաստիան Երևանի ամենամեծ վարչական շրջաններից է իր տարածքով և բնակչությամբ: Այսօր շրջայց կատարեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ տեղում ծանոթանալով ընթացիկ և նախագծված բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներին:
Նորոգման աշխատանքներ Մալաթիա այգում:
Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված այգու հիմնանորոգում:
Հայորդաց այգու վերականգնում:
174 և 176 դպրոցներին հարակից 100-մետրանոց խաղադաշտի հիմնանորոգում, որը կարող է ընդունել ֆուտբոլի, բասկետբոլի և, առաջին անգամ Մալաթիա-Սեբաստիայում, մեծ թենիսի խաղեր: Այս խաղադաշտի շուրջ գործելու է նաև վազքուղի:
121 դպրոցին հարակից խաղադաշտի հիմնանորոգում, որտեղ կլինի նաև մարզանքների համար առանձնացված տարածք:
Համար 277 չգործող մանկապարտեզի շենքի հիմնանորոգումից հետո այստեղ կտեղակայվեն «Սեբաստիա» մշակութային կենտրոնը և «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ը, որոնց ներկայիս զբաղեցրած 79 և 84 մանկապարտեզները կհիմնանորոգվեն ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով:
Սրանք Մալաթիա-Սեբաստիայում ընթացող և նախատեսված աշխատանքների մի մասն են միայն: Երևանի ոչ մի վարչական շրջան և ոչ մի երևանցի անմասն չի մնալու մեր քաղաքի բարեփոխումներից»:
Կարծիքներ