Քննարկվում Է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
« Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ներկայումս մշակվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։ Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք առայժմ մանրամասներ չբացահայտել, այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ, պետք է հանգիստ և հանգամանալից աշխատել դիվանագիտության սկզբունքների վրա», - ասել է Միխայիլ Բոգդանովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՌԴ-ում կայացել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները 11 տարվա ընթացքում ։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այս հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ այնքան էլ հարփ չեն։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ սկսել են խոսել աստիճանաբար կարգավորման հնարավորության մասին։
Կարծիքներ