Լաուտարո Մարտինեսը պատրաստ է բանակցություններ սկսել «Ինտերի» հետ
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատրաստ է նոր պայմանագրի հարցում բանակցություններ սկսել ակումբի ղեկավարության հետ, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
23-ամյա Մարտինեսը միլանյան ակումբի ղեկավարությունից պահանջում է տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն «Ինտերը» պատրաստ է վճարել միայն 5 միլիոն եվրո:
Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում Լաուտարո Մարտինեսը համաձայնության էր եկել կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը, սակայն, չկարողացավ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի հրաժարագինը:
Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Կարծիքներ