Ստեփանավանը նոր քաղաքապետ ունի. վարչապետը ստորագրել է որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ստեփանավան համայնքը նոր ղեկավար ունի:
ՀՀ Կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մահացել էր նոյեմբերի 1-ին կորոնավիրուսային հիվանդությունից, 61 տարեկան հասակում: Նա ավելի քան 7 տարի զբաղեցնում էր Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը:
Կարծիքներ