Շենկանի գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 270 հակ անասնակեր

Շենկանի գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 270 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 20։43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենկանի գյուղում այրվում է խոտի դեզ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3/1 տանը մոտակա անասնագոմին հարակից այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:18-ին, մարվել` 22:04-ին: Այրվել է մոտ 270 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում