Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ- Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են

Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ- Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ- Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Բքի և ցածր տեսանելիության պատճառով Դիլիջանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի միջպետական նշանակության ավտոճանապարհը, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գորիսի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհնեին և Ծիլքար ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Անիի, Արթիկի(Արթիկ-Ալագյազ հատված), Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Արագածի, Աբովյանի (Չայնիի ոլորաններից մինչև Չարենցավան), Արարատի (Տիգրանաշենից մինչև Զանգակատուն) և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում