Վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունը Արցախի Հանրապետության ինքնիշխանության հարգմանը․ Պատրիկ Կաններ

Վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունը Արցախի Հանրապետության ինքնիշխանության հարգմանը․ Պատրիկ Կաններ

Ֆրանսիայի Սենատի սոցիալիստների, բնապահպանների և հանրապետականների խմբի ղեկավար Պատրիկ Կանները հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է «Թվիթեր»-իիր միկրոբլոգում:

«Այսօր հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Հարությունյանի հետ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյի հետ վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը, որը բախվել է ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումներին»,- գրել է խորհրդարանականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում