Տանզանիայի հանքում ջրհեղեղի հետևանքով ութ մարդ է զոհվել

Առնվազն ութ հանքափոր մահացել է շաբաթ օրը Տանզանիայի հյուսիս-արևմուտքում, երբ հորդառատ անձրևները հեղեղել են այն հանքը, որտեղ նրանք գտնվում էին: Այս մասին հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Գեյթի շրջանի ոստիկանության պետ Սաֆիա Ջոնգոյին։
Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ինանդո գյուղի մոտ։ Ջուրն այնքան արագ է մտել հանք, որ հանքափորները չեն հասցրել դուրս գալ այնտեղից։
Կարծիքներ