ՊՍԺ-ն դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից

ՊՍԺ-ն դուրս մնաց Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից

Երկուշաբթի օրը՝ հունվարի 31-ին, կայացավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Նիցցա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Քրիստոֆ Գալտիեի թիմի հաղթանակով։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հիմնական ժամանակում թիմերը չկարողացան գոլ խփել:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Նիցցայի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են գտնվել՝ 6-5։ Փարիզցիների կազմում վրիպել են Լեանդրո Պարեդեսը ու Խավի Սիմոնսը։

Քառորդ եզրափակիչում «Նիցցան» կհանդիպի «Մարսելի» հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում