Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ պետական բարձր պարգևներով
Փետրվարի 21-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին է հանձնել պետական պարգևներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը:
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներ՝
շարքային Գևորգ Հրաչի Ասատրյանը
շարքային Արման Սուրենի Մանուչարյանը
շարքային Ռաֆայել Արմանի Օվսեյանը
շարքային Արնոլդ Սամվելի Հովսեփյանը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ս․թ․ փետրվարի 10-ի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։
Կարծիքներ