«Սև փուչիկներ 15-ի համա՞ր. խեղճ երեխա». Twitter-ում Մելանյա Թրամփի հետևորդները քննադատել են որդու 15-ամյակի կապակցությամբ շնորհավորական լուսանկարը
ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփն իր թվիթերյան պաշտոնական էջում շնորհավորական գրություն է հրապարակել որդու՝ Բարոնի ծննդյան տարեդարձի առթիվ, որը, սակայն, հակասական արձագանքներ է առաջացրել օգտատերերի շրջանում:
Մելանյան իր էջում 15 թվի տեսքով փուչիկների լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել: Առաջին հայացքից այս «անմեղ թվացող» գրառումը որոշ օգտատերերի համար տարօրինակ է թվացել: Նրանք նշել են, որ լուսանկարը չափազանց մութ է երեխայի ծննդյան տոնակատարության համար:
Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն, որոնք թողել են Մելանյայի հետևորդները լուսանկարի տակ.
«Մելանիա, սիրելի՛ս, չէի՞ր կարող ավելի զվարճալի լուսանկար գտնել: Միգուցե սա արտացոլում է այն, թե իրականում դու ինչ ես զգում»: «Օ՜յ, սա շատ մութ ծննդյան շնորհավորանք է...»: «Սև փուչիկներ 15-ի համա՞ր. խեղճ երեխա»: «Բարոնին շնորհավորում եմ ծննդյան առթիվ, բայց 15-ամյակի համար սև թվերի օգտագործումն ինձ բավականին տարօրինակ է թվում»:
Հիշեցնենք՝ Բարոն Թրամփը ծնվել է 2006 թվականին: Նա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ամենակրտսեր երեխան է և միակը Մենալյա Թրամփի հետ:
Կարծիքներ