Մյանմայում զինվորականները խոստովանել են 164 ցուցարարների մահը
Մյանմայի զինվորականները խոստովանել են անվտանգության ուժերի հետ բախումների ընթացքում առնվազն 164 ցուցարարների մահը: Այս մասին, երեքշաբթի, մարտի 23-ին, Reuters գործակալության փոխանցմամբ, ասել է ռազմական գերատեսչության պաշտոնական խոսնակ Զո Մին Տունը:
Նա նշել է, որ «ցավում է նրանց մահվան կապակցությամբ, քանի որ նրանք նույնպես այս երկրի քաղաքացիներ են»:
Նրա խոսքով՝ բողոքի ցույցերի հետևանքով սպանվել է նաև անվտանգության ուժերի 9 անդամ:
Միևնույն ժամանակ, ըստ Մյանմայի քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիայի, փետրվարի 1-ից բողոքի ցույցերի արդյունքում 250 մարդ է սպանվել:
Կարծիքներ