ԱնհայտՆ կորած զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին. Դ. Խաչատրյան

ԱնհայտՆ կորած զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին. Դ. Խաչատրյան

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին

ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության կամուրջ ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «1000 դրամների» հիմնադրամի կայքում (հղումը` մեկնաբանություններում)` անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։

Կամուրջ ծրագիրը իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից և այդ պահի դրությամբ անհայտ կորածների հարազատները սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ, աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո շահառուները ստացել են զոհվածի ընտանիքի համար նախատեսված աջակցությունը, իսկ շահառուների մնացած մասի գծով վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։

Ծրագրի մեկնարկից մինչև օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում