«Լիստվյաժնայա» հանքավայրում վթարից հետո ողջ մնացած հանքափոր է հայտնաբերվել
«Լիստվյաժնայա» հանքավայրում, որտեղ արտակարգ դեպք էր տեղի ունեցել, ողջ մնացած հանքափոր է գտնվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատարին։
Հիշեցնենք, որ ձեռնարկությունում նախօրեին պայթյուն եւ ծխոտում էր տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակի պահին գետնի տակ գտնվել է 285 մարդ, որոնց մեծ մասը դուրս է բերվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 52 մարդ։
Մարզային իշխանությունների տվյալներով՝ 13 մարդ հետազոտվել է եւ բուժվում է ամբուլատոր հիմունքներով, 38-ը գտնվում են հիվանդանոցներում։ Ինչպես նշել է Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը, հոսպիտալացվածներից 11-ը փրկարարներ են։
Եւս 35 հանքափորի գտնվելու վայրն անհայտ է մնում:
Կարծիքներ