Հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել են 571-ի

Հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները հասել են 571-ի

Հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի կորուստները Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ մարտերում հասել են 571-ի։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունում։

Վերջին տվյալներով՝ հինգշաբթի օրը Խան Յունիսում տեղի ունեցած մարտերում մեկ զինվոր է զոհվել։ Նույն շրջանում վիրավորվել է ևս ութ զինվոր։ Այսպիսով, Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 233 մարդու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում