Ավստրալիան 32,5 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելուն
Ավստրալիան կավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնության չափը՝ մոտ 32,5 մլն դոլար ավելի հատկացնելով, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզը։
Ինչպես նշվում է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, Կանբերան «50 միլիոն ավստրալիական դոլարի (մոտ 32,5 միլիոն դոլար) դրամաշնորհ կտրամադրի Ուկրաինային զենք և պաշտպանական տեխնիկա գնելու համար»։ «Ավստրալիան հաստատակամ է մնում Ուկրաինային և նրա խիզախ ժողովրդին աջակցելու հարցում, ինչպես նաև պաշտպանում է յուրաքանչյուր ինքնիշխան ազգի՝ իր սահմաններում ապահով լինելու և իր ապագան որոշելու իրավունքի հիմնարար սկզբունքը», - ասել է Ալբանեզը:
Կարծիքներ