Վոլգոգրադում կործանվել է Սու-24 ինքնաթիռ
Վոլգոգրադի մարզում Սու-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել, այն ընկել է ամայի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ Սու-24 ինքնաթիռ է կործանվել, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի: Ինքնաթիռը կործանվել է ոչ բնակելի հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ դեպքի վայր են ուղարկվել որոնողափրկարարական ծառայության Մի-8 ուղղաթիռներ։
Այլ մանրամասներ հայտնի չեն:
Կարծիքներ