Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ
Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Խարույկի շուրջ ավելի ջերմացած մեր զրույցը վերաբերում էր փոխադարձ ակնկալիքներին ու անելիքներին: Երիտասարդությունը միշտ պետք է լինի մեր հասարակության շարժիչ ուժը»,- գրել է նա:
Պատասխանելով երիտասարդների հարցերին Արցախի նախագահը ասել է, որ Ադրբեջանի Կիրովաբադը մեր նշանառության տակ է. «Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:
Կարծիքներ