Բայդենը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Նախագահը մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա կռվելու: Այս տեսակետը և նախագահի մոտեցումը չեն փոխվել», - ասել է Փսակին:
Այնուհետև լրագրողները նրան հարցրին, թե որքանով է վստահ ԱՄՆ վարչակազմը, որ ապագայում ինչ-որ պահի Ուկրաինա զորքեր ուղարկելու անհրաժեշտություն չի առաջանա: «Նախագահը նման որոշում չի կայացնի։ Մենք չենք պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ կամ զորք ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար։
Կարծիքներ