Պատրաստվում են Միջազգային զարգացման գործակալության հետ նոր համագործակցության
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 10-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի տարածաշրջանային խորհրդական Ջոն Փաթերսոնին և ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանին:
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և գրասենյակի համագործակցության մանրամասները և հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:
Ողջյունելով հյուրերին՝ Արմեն Գասպարյանն ուրախությամբ արձանագրել է, որ երկու կառույցի միջև համագործակցությունը սկսվել է 2014 թվականից. բոլոր նախաձեռնությունները կրում են մարդասիրական բնույթ:
Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր, որի հիմնական բաղադրիչներից է հրդեհների դեմ պայքարը: Այն ներառում է փորձի փոխանակում, գործառնական կենտրոնի ստեղծում: ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը վստահեցրել է, որ նախարարությունը բաց է ցանկացած մարդասիրական համագործակցության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել արդյունավետ փոխգործակցության համար:
Կարծիքներ