«5165» շարժումը քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում
Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում են եղել։ Այս մասին հայտնեցին շարժման մամուլի ծառայությունից:
Շարման անդամները նախ Արարատ քաղաքի բնակիչներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջել են նաև Ազատավան գյուղում։ Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորել է հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:
«Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում են գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ, ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»,- ասել է Կարին Տոնոյանը:
Կարծիքներ