Միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ
![Միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ](https://freenews.am/uploads/images/image_750x_67a76fe304c57.jpg)
Դոնալդ Թրամփը նաև տեղեկացրել է, որ ցանկանում է զրուցել Ռուսաստանի նախագահի հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես ցանկանում եմ, որ այդ պատերազմն ավարտվի»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հավելել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպման օրակարգում է լինելու նաև ամերիկյան աջակցության դիմաց ուկրաինական հազվագյուտ մետաղներով վճարելու հարցը:
Թրամփը մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում կողմերի կորուստների մասին:
Նրա խոսքով՝ ռուսական կողմի զոհերի և վիրավորների թիվը հասնում է 900.000-ի, ուկրաինական կողմինը՝ 700.000-ի:
Կարծիքներ