Արմավիրի մարզպետն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը Երվանդաշատ համայնքում մասնակցել են շնորհանդեսի
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ Երվանդաշատ համայնքում այսօր մասնակցել է «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության կողմից իրկանացվող «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարում Հայսատանի համայնքներում» ծրագրի շնորհանդեսին:
Ծրագրով նախատեսվում է Արմավիրի մարզի ութ համայնքում, այդ թվում՝ Արմավիր քաղաքում, թափոնների տեսակավորման արկղերի տեղադրում, իրազեկման դասընթացների կազմակերպում և հանրային խորհուրդների ստեղծում, որոնք աջակցելու են ՏԻՄ-երին՝ բնապահպանական որոշումների կայացման հարցում: Ծրագիրը հովանավորում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը:
Կարծիքներ