Թալիբների գալուց հետո Աֆղանստանում փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց
Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց դադարեցրել է իր գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի տեղական թղթակիցը՝ հավելելով, որ երկրում փակվել են նաև օտարերկրյա պարբերականների տեղական գրասենյակները:
Աղբյուրը նշում է, որ Աֆղանստանում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով տեղի տպագիր թերթերը ֆինանսական դժվարությունների պատճառով ամբողջությամբ անցում են կատարել առցանց լրատվության ռեժիմին կամ ամբողջությամբ փակվել են:
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները իրենց հսկողությունն են սահմանել Աֆղանստանի տարածքի մեծագույն մասի նկատմամբ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը սկսել են աստիճանաբար դուրս գալ երկրից: Օգոստոսի 15-ին նրանք գրավել են մայրաքաղաք Քաբուլը:
Կարծիքներ