Հունական ֆրեգատը վիճահարույց ջրերից վտարել է թուրքական Oruc Reis նավը

Հունական ֆրեգատը վիճահարույց ջրերից վտարել է թուրքական Oruc Reis նավը

Հունական ֆրեգատը Կաստելորիզո կղզու վիճելի ջրերից վտարել է թուրքական Oruc Reis հետազոտող նավը: Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է «Ռազմական մեկնաբան» Telegram-ալիքը:

Թուրքիային պատկանող նավը սեյսմիկ-հետախուզական աշխատանքներ էր իրականացնում Արևելյան Միջերկրածովում: Հունական կողմը համարել է, որ այն խախտել է երկրի մայրցամաքային շելֆի սահմանները և ռազմանավ է ուղարկել նշված տարածք: Ինչպես նշում է ալիքը, սա Հունաստանի և Թուրքիայի առաջին շփումն է, որն արձանագրվել է այս տարածաշրջանում երկու երկրների հարաբերությունների հերթական սրացումից հետո:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Oruc Reis-ը հոկտեմբերի 14-ին վերսկսել էր աշխատանքը Արևելյան Միջերկրածովում, չնայած մի շարք արևմտյան երկրների քննադատություններին, որոնք կարծում էին, որ այդ քայլն էլ ավելի կսրի լարվածությունը տարածաշրջանում: Նախատեսվում էր, որ նավն իր առջև դրված խնդիրները կկատարի մինչև հոկտեմբերի 24-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում