Մեծ Մանթաշում ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆով սալարկման եղանակով
Շիրակի մարզում ընթացքի մեջ են Մեծ Մանթաշ համայնքի ճանապարհաշինական աշխատանքները: 250 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆ քարով սալարկման եղանակով:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Շինարարությունն իրականացվում է 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը տրամադրելու է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 16 մլն 830 հազար դրամ է։
Կարծիքներ