ԵԱՀԿ-ն փակում է Ուկրաինայում ծրագրի համակարգողի գրասենյակը

ԵԱՀԿ-ն քայլեր է նախաձեռնել՝ փակելու ծրագրի համակարգողի գրասենյակն Ուկրաինայում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են կազմակերպության ներկայիս նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը։
«Ցավոք, չնայած մասնակից երկրների ճնշող աջակցությանը, կոնսենսուս ձեռք չբերվեց մանդատի երկարաձգման հարցում՝ շարունակելու այն կարևոր աշխատանքը, որը Ծրագրի համակարգողը կատարում է արդեն 23 տարի՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմամբ», - ասել է Ռաուն։ մեջբերում է ԵԱՀԿ կայքը .
Կարծիքներ