Ֆուտբոլի ազգային ընտրանին Լեհաստանում է

Ֆուտբոլի ազգային ընտրանին Լեհաստանում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն իսկ ժամանել է Լեհաստան, հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում:Հավաքականի 28 ֆուտբոլիստները Լոձ են մեկնել Գլազգոյից։

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում