Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 200 նոր դեպք

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 200 նոր դեպք

Իրանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 202 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 343-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Հայտնաբերված 202 նոր դեպքից 35-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 233 հազար 319 դեպքից 7 մլն 57 հազար 938-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

409 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 571 հազար 388 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 897 հազար 330 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափը՝ 27 մլն 603 հազար 49 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում