Հայ բռնցքամարտիկը առաջին մարտում հաղթել է ադրբեջանցի մրցակցին․ տեսանյութ
Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայիների աշխարհի առաջնությունում մեր 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը հաղթանակ է տոնել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մարզիկը 3:2 հաշվով հաղթել է Սարխան Ալիևին` ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ։ Մենամարտից հետո անդրբեջանցի բռնցքամարտիկը հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից և գլխիկոր հեռացել է ռինգից։
Հավելենք, որ Մոսկվայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Կարծիքներ