«Մեգամոլ Արմենիա»-ից տարհանվել է 1800 քաղաքացի. ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացել, որ Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Կարծիքներ