Կրակոցներ Երևանում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ և վնասված ավտոմեքենաներ

Կրակոցներ Երևանում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ և վնասված ավտոմեքենաներ

Երեկ՝ հունվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են մեծ թվով իրավապահներ, սահմանազատվել է տարածքը և տեղում իրականացվել ուժեղացված ծառայություն։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են եղել կրակոցի հետքեր։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից վնասվել է Lexus-ը և կողքին կայանված Jeep-ը։

Քրեական հետախույզները պարզում են Lexus-ի և Jeep-ի սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում