ՍԴ-ն այսօր ավարտեց նիստը․ հնարավոր է վաղը նիստը շարունակվի մինչև 24:00-ն
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 11-ին` ժամը 10:00-ին։
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն։ Այս մասին հաւյտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%-ը:
Կարծիքներ