Թալիբները հարձակվել են աֆղանական Կալայ-Նաու քաղաքի վրա, կան սպանվածներ ու վիրավորներ

Թալիբները հարձակվել են աֆղանական Կալայ-Նաու քաղաքի վրա, կան սպանվածներ ու վիրավորներ

Աֆղանստանի Բադղիս նահանգի Կալայ-Նաու քաղաքում իշխանությունների և թալիբների բախումների հետևանքով անցյալ երեք օրվա ընթացքում 77 խաղաղ բնակիչ վիրավորվել է, չորսը` մահացել։ Այս մասին հաղորդում է տեղական 1TV-ն ՝ հղում անելով հիվանդանոցի աշխատակցին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աֆղանական զինուժը սկսել է գործողություններ իրականացնել Աֆղանստանի Բադղիս նահանգի Կալայ-Նաու քաղաքը արմատական ​​«Թալիբան» շարժման գրոհայիններից ազատագրելու համար: Նախօրեին աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «Թալիբան» շարժումը ներխուժել է Կալայ-Նաուի բանտ և ազատել բոլոր բանտարկյալներին: Նրա խոսքով՝ զինյալների գրոհից հետո քաղաքում սկսվել են փողոցային մարտեր:

Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան»-ի գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ սկսել խոշոր քաղաքների վրա: Երկրում անկայունությունն աճում է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում