Դադարեցվել է անհետ կորածների և զոհվածների աճյունների որոնումը. եղանակը թույլ չի տալիս

Դադարեցվել է անհետ կորածների և զոհվածների աճյունների որոնումը. եղանակը թույլ չի տալիս

Արդեն հինգերոդ օրն է. Արցախում դադարեցվել են անհետ կորածների և զոհվածների աճյունների որոնումները: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանն ասավ, պատճառն անբարնպաստ եղանակն է:

«Փետրվարի 15-ից չկան որոնողական աշխատանքները, բայց եկող շաբաթվանից արդեն եղանակը լավ կլինի: Իսկ այս պայմանններում աշխատանքը արդյունք չի տալիս: Ձյուն է տեղացել, այս պահին էլ տեղում է»,-ասավ Թադևոսյանը:

Նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1485 աճյուն։ Նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումների ժամանակ գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում