Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ փակ ճանապարհներ չկան։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ապրիլի 20-ի առավոտից Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց գյուղի հատվածում։ Նրանք այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության դեմ՝ նշելով, որ դա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է և անվտանգային ռիսկեր կարող է ստեղծել սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար։
Ժամը 18։00-ի սահմաններում հայտնի դարձավ, որ բողոքի ակցիայի մասնակիցները բացում են ճանապարհը։ Նշվում էր, որ ապրիլի 22-ին հանդիպում տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։
Կարծիքներ