Սրճեփ սարքից գողացել է մետաղադրամների արկղը, որի մեջ եղել է մոտ 70.000 դրամ. նա ներկայացել է ոստիկանություն
Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 10-ի ժամը 00.30-ից օգոստոսի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, բաժակների համար նախատեսված դետալը կոտրելով, Երեւանի Ռոստովյան փողոցի իր սրճեփ սարքից գողացել են մետաղադրամների արկղը, որի մեջ եղել է մոտ 70.000 դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունն արել է Երեւանի 19-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Էրեբունու բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ