Չինաստանն ասում է, որ Օլիմպիական խաղերի բոյկոտը հակասում է հարաբերությունները բարելավելու Ավստրալիայի ցանկությանը
Ավստրալիայում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարության որոշումը՝ բոյկոտել Չինաստանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը, հակասում է Պեկինի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին Կանբերայի հայտարարություններին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Դիվանագիտական առաքելությունը նաև ընդգծել է, որ չին-ավստրալիական հարաբերությունների զգալի վատթարացման մեղքը բացառապես ավստրալական կողմինն է, և բոյկոտի հայտարարությունը չի օգնի շտկել իրավիճակը։
«Ավստրալիական կողմի որոշումը, որ պաշտոնյաներին չի ուղարկի Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին, հակասում է չին-ավստրալիական հարաբերությունները բարելավելու ցանկության մասին նրա հրապարակային հայտարարություններին», - ասվում է ՉԺՀ դեսպանատան հայտարարության մեջ:
Կարծիքներ