Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 51.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 51.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2․2 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․8 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 9000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5․19 հա, Թալին քաղաքում՝ 1 հա,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3800 քմ, Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Ազատաշեն գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4600 քմ, Արմավիր քաղաքում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 5 հա, Աբովյան քաղաքում՝ 1.13 հա, Եղվարդ քաղաքում՝ 2600 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2100 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 10.1 հա, Նոր Գեղի գյուղում՝ 3․1 հա, Պտղնի գյուղում՝ 2000 քմ, Քասախ գյուղում՝ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ, Սոլակ գյուղում՝ 800 քմ, Գառնի գյուղում՝ 200 քմ,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 7 հա, Խոտ գյուղում՝ 10 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Չորաթան գյուղում՝ 400 քմ, Պառավաքար գյուղում՝ 400 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 51.4 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում