«Ես հաշվետու եմ ֆրանսիացի ժողովրդին, ոչ թե դատարանին». Սարկոզին հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է Փարիզի դատարանի դահլիճը՝ հրաժարվելով պատասխանել Ելիսեյան պալատի համար սոցիոլոգիական հետազոտությունների պայմանագրերի կնքման խախտումների վերաբերյալ հարցերին։
Ինչպես գրում է The Guardian-ը, Սարկոզին Ֆրանսիայի առաջին նախագահն է, որին պարտավորեցրել են ցուցմունք տալ որպես վկա: Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցերին՝ հայտարարելով. «Դա ժողովրդավարական պետությունների էական սկզբունքն է, որը հայտնի է որպես իշխանությունների տարանջատում, և որպես Հանրապետության նախագահ ես պարտավոր չեմ պատասխանատվություն կրել իմ պաշտոնի կազմակերպման կամ իմ մանդատը իրականացնելու ձևի համար։
Ֆրանսիայի նախկին նախագահը դատարանին ասել է, որ հրամանը, որը դատավորի կարծիքով անհրաժեշտ էր «ճշմարտությունը պարզելու համար», «լիովին հակասահմանադրական է»:
Սարկոզին ասել է, որ ինքը հաշվետու է «ֆրանսիացի ժողովրդին, ոչ թե դատարանին»:
Պարբերականը մանրամասնում է, որ նրան մեղադրանք չի առաջադրվել և նաև նա չի հարցաքննվել այն գործով, որով իր հինգ նախկին օգնականները մեղադրվում են Ելիսեյան պալատի համար սոցիոլոգիական հետազոտությունների պայմանագրերի կնքման համար պետական միջոցները չարաշահելու համար:
Կարծիքներ