Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ տարածքի սխալ ախտահանման հետևանքով
Տարածքի ախտահանումը, որը մարդիկ ներկայում հաճախ են իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, կարող է առողջական որոշակի խնդիրների պատճառ դառնալ, եթե իրականացվում է ախտահանման տեխնոլոգիաների խախտմամբ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է ռուս թունաբան Ալեքսեյ Վոդովոզովը։
Մասնագետի խոսքով՝ նման սանիտարական մշակումը կարող է դառնալ մի շարք կողմնակի բարդությունների ու ինքնազգացողության վատթարացման պատճառ, եթե չհամապատասխանի անհրաժեշտ նորմերին։ Օրինակ՝ տհաճ հետևանքներ կարող են ի հայտ գալ վատ օդափոխվող տարածքներում քլորի մեծ չափաբաժնով միջոցների կիրառման դեպքում
«Ախտահանիչները չեն կարող մարդու համար մահացու տոքսիկ լինել, սակայն կարող են դառնալ գլխացավերի, սրտխառնոցի ու թուլության պատճառ», - նախազգուշացրել է փորձագետը։
Բացի այդ, մասնագետը նաև նշում է, որ ախտահանող նյութերի գործածության հետևանքով ինքնազգացողության վատթարացում կարող է նկատվել ալերգիաներ ունեցողների մոտ։
«Ախտահանիչների նկատմամբ ալերգիաներ չեն լինում, սակայն ցանկացած քիմիական նյութ կարող է գրգռել ու դառնալ բրոնխների նեղացման պատճառ», - բացատրել է Վոդովոզովը։
Նա նաև հավելել է, որ առանձնահատուկ ուշադրությամբ է հարկավոր ախտահանիչ նյութերով մշակել այն տարածքները, որոնք նախատեսված են երեխաների համար։ Նման դեպքերում կան որոշակի կանոններ, որոնց հարկավոր է անպայման հետևել։
Կարծիքներ