ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստում քննարկվում է սահմանում լարված իրավիճակի հարցը
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերություների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Նիստին մասնակցում են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Արտաքին գործերի նախարարությունից ներկայացուցիչ, ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Կարծիքներ