Հունաստանի հետ Իսրայելի պաշտպանական համաձայնագիրն ազդանշան է Թուրքիայի համար
Իսրայելի պաշտպանական համաձայնագիրը Հունաստանի հետ ազդանշան է Թուրքիայի համար առ այն, որ այն ամուր երկկողմ կապեր կունենա Արեւելյան Միջերկրածովի այլ երկրների հետ` անկախ նրանից, թե ինչպես են զարգանալու թուրք-իսրայելական հարաբերությունները, գրում է Jerusalem Post-ը:
Այս շաբաթվա սկզբին Իսրայելն ու Հունաստանը 1.68 միլիարդ դոլարի զենքի արտահանման 20-ամյա պայմանագիր ստորագրեցին, որի շրջանակներում Հունաստանին 10 M-346 ուսումնական ինքնաթիռ կմատակարարվի:
Ինչպես նշում է թերթը, հակաթուրքական առանցքը սկսել է միավորվել նաեւ Միջերկրական ծովի արեւելքում, այդ թվում` Հունաստանում, Կիպրոսում, Իսրայելում եւ Եգիպտոսում: Արաբական Միացյալ Էմիրությունները եւս մեկ առանցքային երկիր է այս առանցքում` չնայած այն տեղակայված չէ Միջերկրական ծովում:
Թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Թուրքիան 2018-ի մայիսին վտարեց Իսրայելի դեսպանին եւ հետ կանչեց սեփական դեսպանին: Թուրքիան նաեւ կարգավորել է հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ, որն Արեւմուտքի կողմից ահաբեկչական է ճանաչվել:
Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ: Հաղորդվել է, որ մի շարք հանդիպումներ են անցկացվել երկրի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ` հաշտեցումը քննարկելու համար:
The Jerusalem Post-ը նշում է, որ Իսրայելի եւ Հունաստանի համար կարեւոր է հենասյուներ ունենալ` բացի իրենց համագործակցությունը խոշոր գազատարի նախագծում, որոնց վրա հնարավոր կլիներ խարսխել հարաբերությունները` հետագա մարտահրավերներին դիմակայելու համար:
Կարծիքներ